Բաժիններ՝

Հալկից հետո առաջինը. Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 22 հանդիպումներում արդեն 25 արդյունավետ գործողության հեղինակ է դարձել։

Ինչպես հայտնում է Opta Sports-ը, 22-րդ տուրից հետո գրանցված այս ցուցանիշը լավագույնն է ՌՊԼ-ում՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նախկին հարձակվող Հալկի ժամանակներից ի վեր։ Բրազիլացին 2015/2016 մրցաշրջանի նույն ժամանակահատվածում աչքի էր ընկել 27 արդյունավետ գործողությամբ։

Սպերցյանին ընդամենը երկու միավոր է բաժանում մեկ մրցաշրջանի կտրվածքով «Կրասնոդարի» բացարձակ ռեկորդը կրկնելուց։ Այդ ռեկորդը պատկանում է ակումբի նախկին ֆուտբոլիստ Ֆյոդոր Սմոլովին, որը նույն՝ 2015/2016 մրցաշրջանում գրանցել է 27 արդյունավետ գործողություն։

Նշենք, որ ՌՊԼ-ի 22 տուրերից հետո «Կրասնոդարը» վաստակած 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ ընդամենը մեկ միավորով գերազանցելով երկրորդ տեղում ընթացող «Զենիթին»։

Armsport.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031