Թեհրանն ու Իսլամաբադը բանակցություններ են վարել Պակիստանում ԱՄՆ-Իրան հնարավոր հանդիպման մասին լուրերի ֆոնին
Ես խոսել եմ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և համերաշխություն հայտնել քաջարի իրանցի ժողովրդին։ Զրույցի մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։
«Մենք քննարկել ենք Պարսից ծոցի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և համաձայնության ենք եկել լարվածության թուլացման, երկխոսության և դիվանագիտության անհապաղ անհրաժեշտության հարցում։ Ես վերահաստատել եմ նաև ՝ տարածաշրջանում խաղաղության առաջխաղացման գործում կառուցողական դեր խաղալու Պակիստանի հանձնառությունը»,- ընդգծել է Շարիֆը։
Axios-ը գրում է, որ այսօր ավելի վաղ իսրայելցի մի պաշտոնյա հայտարարել է, որ միջնորդ երկրները փորձում են Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում կազմակերպել։



