Իրանի խորհրդարանի խոսնակն անձամբ հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին հաղորդագրությունները

ԱՄՆ-ի հետ բանակցություններ տեղի չեն ունեցել, և կեղծ լուրերն օգտագործվում են ֆինանսական և նավթային շուկաները մանիպուլյացիայի ենթարկելու և այն ճահճից դուրս գալու համար, որում հայտնվել են ԱՄՆ-ն ու Իսրայելը։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Իրանի ժողովուրդը պահանջում է ագրեսորների համար լիարժեք և արդարացի պատիժ։ Բոլոր իրանցի պաշտոնյաները վճռականորեն աջակցում են իրենց Գերագույն առաջնորդին և ժողովրդին մինչև այդ նպատակին հասնելը»,- նշել է Իրանի խորհրդարանի խոսնակը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031