1 տարեկան երեխայի uպանության դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ

1 տարեկան երեխայի սպանության փորձի դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. հայտնու են Գլխավոր դատախազությունից։

«Նախաձեռնվել է վարույթ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքով` Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի հատկանիշներով, որը միացել է նախորդ քրեական վարույթին: Կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին Դատախազությունից:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1.2 տարեկան երեխա: Երեխայի առողջական վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։ Օրեր առաջ երեխան մահացել է։ Նշենք, որ երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով ՀՀ գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031