Պուտինը ստորագրել է օրենք, որով արգելվում է արտաքսել ՌԴ զինված ուժերում ծառայող օտարերկրացիներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով նախատեսվում է արգելել Ռուսաստանի տարածքից վարչական կարգով արտաքսել այն օտարերկրացիներին, ովքեր ծառայություն են անցնում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։

Օրենքով սահմանվում է, որ վարչական պատժի այդպիսի տեսակ, ինչպիսին է Ռուսաստանի տարածքից վարչական արտաքսումը, չի կիրառվի այն օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ, որոնք պայմանագրային հիմունքներով անցել են զինվորական ծառայություն և մասնակցել մարտական գործողություններին՝ զինված ուժերի կամ այլ ռազմական կազմավորումների կազմում։

Եթե վարչական պատիժ նշանակելիս նախատեսված է արտաքսում, ապա դրա փոխարեն կկիրառվի տուգանք կամ պարտադիր աշխատանքներ՝ 100-ից 200 ժամ տևողությամբ։

Բացի այդ, սպորտային մրցումների ժամանակ հանդիսատեսի վարքականոնների խախտման համար այս անձանց նկատմամբ կարող է սահմանվել մրցումների անցկացման վայրեր այցելելու արգելք՝ մեկից մինչև յոթ տարի ժամկետով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031