Բաժիններ՝

ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ. խոսնակ. Sputnik Արմենիա

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող 3 անձինք շարունակում են իրենց հացադուլը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նրանք հացադուլ են հայտարարել մարտի 16-ից։ Երկուսի հացադուլը պայմանավորված է իրենց առաջադրված մեղադրանքներով, մեկինը՝ առողջական խնդիրներով։

«Քրեակատարողական հիմնարկի ծառայողները, սոցիալ հոգեբանները միշտ բացատրական աշխատանքներ են տանում նրանց հետ, որպեսզի հացադուլից դուրս գան, բայց ազատազրկված անձանց որոշելիքն է` շարունակեն հացադուլը, թե ոչ»,– նշեց Նավիկյանը։

Ինչ վերաբերում է առողջական խնդիրների պատճառով հացադուլի մեջ գտնվող անձի վիճակին, ապա նա տեղեկացրեց, որ այդ հարցով ինֆորմացիային տիրապետում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ –ը։

Sputnik Արմենիան դիմել է նշված ՊՈԱԿ, սպասում ենք պատասխանի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031