Բաժիններ՝

Հայտնի են Օսկարի բոլոր դափնեկիրները

Լոս Անջելեսում կայացել է «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը:

2026 թվականի լավագույն ֆիլմի համար «Օսկար» է ստացել Փոլ Թոմաս Անդերսոնի «Մարտ մարտի հետևից» ֆիլմը, իսկ լավագույն ռեժիսորի մրցանակը շնորհվեց դրա ստեղծող Փոլ Թոմաս Անդերսոնին:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հավակնում էին նաև «Բուգոնիա», «Համնետ», «Գաղտնի գործակալ», «Սենտիմենտալ արժեք», «Գնացքների երազներ», «Մարտի Վեհաշուքը», «Ֆրանկենշտեյն» և «F1» ֆիլմերը:

Մրցանակների քանակով երկրորդ տեղում «Մեղավորները» ֆիլմն է, որի համապրոդյուսերն է ամերիկահայ Սև Օհանյանը, և որը ստացել է չորս «Օսկար»:

Մայքլ Բ. Ջորդանը ստացել է լավագույն դերասանի մրցանակը, իսկ Ռայան Քուգլերն արժանացել է «Օսկար»-ի լավագույն օրիգինալ սցենարի համար:

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջեսի Բաքլին՝ «Համնետ» ֆիլմում դերի համար:

«K-pop դևերի որսորդները» արժանացել է երկու «Օսկարի»՝ լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ և լավագույն երգ անվանակարգերում:

«Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում «Օսկար» է ստացել ամերիկացի ռեժիսոր Դեյվիդ Բորենշտեյնի և ուրալյան Կարաբաշ քաղաքից տեսանկարահանող Պավել Տալանկինի ստեղծած «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի» ֆիլմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս