Թրամփը հայտարարել է, որ պատերազմը դադարեցնելու ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակները կարող են տարբեր լինել

Ի՞նչ է նշանակում Իրանի անվերապահ կապիտուլյացիան։ Ինձ համար դա շատ պարզ է նշանակում. մենք գտնվում ենք գերիշխանության դիրքում, որը ոչ ոք երբեք չի տեսել, անկախ նրանից՝ կարող են բառերը արտաբերել, թե ոչ։ Սա հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա վստահեցրել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը շուտով կսկսեն տանկերների ուղեկցումը Հորմուզի նեղուցով։

«Մենք այսօր շատ, շատ մեծ և հզոր հարվածներ ենք հասցրել», – կրկնել է Թրամփը։

«Կարծում եմ՝ պատերազմը դադարեցնելու մեր նպատակները կարող են մի փոքր տարբեր լինել Իսրայելի նպատակներից։ Նրանք այլ երկիր են», – հավելել է նա։

Տեսանյութեր

Լրահոս