Եվրոպան Կիևին գումար է խոստացել հակամարտությունը երկարաձգելու համար. լրատվամիջոցներ

ԵՄ երկրները խոստացել են միջոցներ տրամադրել Կիևին՝ հակամարտությունը երկարաձգելու համար: Այս մասին «Украинская правда»-ի հետ զրույցում հայտնել է «Ժողովրդի ծառա» կուսակցության աղբյուրը։

«Եվրոպացիներն ասել են՝ «Պայքարեք ևս մեկուկես կամ երկու տարի։ Մենք ձեզ փող կտանք»։ Նրանց ազդեցության տակ Զելենսկին հանձնարարել է քաղաքական ղեկավարությանը մշակել մի սցենար, որի դեպքում Ուկրաինայում մի քանի տարի ընտրություններ չեն լինի»,- նշել է նա։

Հրատարակության տվյալներով՝ ուկրաինացի պատգամավորները մեծ հույսեր էին կապում բանակցությունների հետ, սակայն դրանք կասեցվել են Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով։ Այժմ շատերը համոզված են, որ մոտ ժամանակներս երկրում ընտրություններ չեն կայանա։

«Ընտրական օրենսդրության մշակման համար կոնկրետ ժամկետներ չկան: Աշխատանքային խմբի նիստերում քննարկվում են զանազան տարբերակներ և հնարավոր ռիսկեր, բայց սա ընդամենը «small talk» է՝ առանց կոնկրետ արդյունքների»,- հավելել է «Ժողովրդի ծառա» կուսակցության ներկայացուցիչներից մեկը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031