Իրանում պատերազմը պետք է դադարեցվի. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստին ունեցած ելույթում անդրադարձել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած ռազմական գործողություններին։ Նա կողմերին խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու կոչ է արել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան այն երկիրն է, որն անտարբեր չի մնում տարածաշրջանային ճգնաժամերի նկատմամբ։ «Քանի դեռ այս պատերազմը չի ընդլայնվել ու տարածաշրջանը չի գցել կրակի մեջ, պետք է դադարեցվի»,– ասել է Էրդողանը՝ ընդգծելով, որ եթե դիվանագիտությանը հնարավորություն տրվի, հնարավոր է հասնել այդ նպատակին։

Նա նաև հայտնել է, որ շարունակվում են ջանքերը կողմերին բանակցությունների սեղան վերադարձնելու ուղղությամբ՝ նշելով, որ գործընթացի զգայունության պատճառով գործում են զգուշությամբ։

Խոսելով Իրանի ժողովրդի նկատմամբ իր վերաբերմունքի մասին՝ Էրդողանն ասել է. «Մենք երբեք Իրանի եղբայրական ժողովրդին չենք դիտարկել որպես «սա շիա է, սա սուննի է»։

Նա ընդգծել է, որ մերժում են ռասսայական, դավանական, կրոնական և լեզվական բաժանումները՝ հավելելով. «Մենք սուննիզմի կամ շիիզմի նման առանձին կրոն չունենք. մեր միակ կրոնը իսլամն է»։

Էրդողանը նաև պնդել է, որ տարածաշրջանում փորձ է արվում հող նախապատրաստել դավանական բախումների համար, և նշել, որ Թուրքիան նման սցենարների դեմ անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031