Իրանի զինվшծ nւժերը խնդրել են մուսուլման բնակչությանը և տարածաշրջանի երկրներին մատնանշել ԱՄՆ-ի և Իսրայելի nւժերի տեղակայման վայրերը

Իրանի զինված ուժերը խնդրել են մուսուլման բնակչությանը և տարածաշրջանի երկրներին մատնանշել ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերի տեղակայման վայրերը՝ առավել մեծաթիվ և ճշգրիտ հարվածներ հասցնելու նպատակով, որպեսզի չթիրախավորվեն խաղաղ օբյեկտները: Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Մենք խնդրել ենք մուսուլման բնակչությանը և տարածաշրջանի երկրներին մեզ մատնանշել ամերիկա-սիոնիստական ուժերի տեղակայման վայրերը, որպեսզի իրենք վնաս չկրեն, իսկ մենք կարողանանք բարձր ճշգրտությամբ ավելի շատ հարվածներ հասցնել, որոնք տարածաշրջանի բնակչությանն օգտագործում են որպես կենդանի վահան: Այդ դեպքում տարածաշրջանի ժողովուրդը զերծ կմնա Իրանի ԶՈւ կործանարար հարվածներից, իսկ մենք նրանց կփրկենք ԱՄՆ-ի և Իսրայելի չարիքից»,- նրա խոսքերն է մեջբերում Defapress գործակալությունը:

Շեքարչին նշել է, որ Իրանի զինված ուժերը շուտով վրեժխնդիր կլինեն և կործանարար հարվածներ կհասցնեն Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031