Հայաստան մահացող պետությունը կփրկի միայն հայերի կողմից հաստատված լուսավորչական դիկտատուրան, որը կգա հակադրվելու պոպուլիզմի դիկտատուրային. Հովհաննես Ավետիսյան

Գերմանացիներն ասում են՝ ռուսական վտանգի դեմ ոչ մարդ ուժով կարող ենք պայքարել, ոչ էլ ռեսուրսով, ուրեմն պիտի ուղեղներիս զոռ տանք՝ տեխնոլոգիաներ զարգացնենք. Տառականներից լրտեսող զինվորներ են սարքում:

Միևնույն իրականության մեջ Հայաստանում իրականացված հետազոտությունը ցույց է տալիս, որ ընդամենը բնակչության 27%-ը պարզ տոկոս հաշվել գիտի: Համատարած անորակություն է երկրում տիրում, չկա մի ոլորտ, որ հերն անիծված չլինի, գերակշիռ մասը իր գործի մեջ փնթի ու դիլետանտ, ու այս պայմանների գլխավոր հովանավորը բնակչության դեռ առնվազն 1/4-րդի աջակցությունն է վայելում:

Ասում եմ կրկին, Հայաստան մահացող պետությունը կփրկի միայն հայերի կողմից հաստատված լուսավորչական դիկտատուրան, որը կգա հակադրվելու պոպուլիզմի՝ դատարկաբանության և դատարկագլխության դիկտատուրային: Մնացյալ բոլոր պարագաներում հիվանդի աստիճանական տկարացումը և մահը անխուսափելի են:

Տեսանյութեր

Լրահոս