Ծոցի երկրների շեյխերը մեղադրում են Թրամփին
Էմիրաթցի միլիարդատեր Խալաֆ ալ-Հաբթուրը մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ էներգետիկ պաշարներով հարուստ Ծոցի դաշնակիցներին «վտանգի» մեջ ներքաշելու համար։ Ըստ գործարարի՝ Թրամփը սանձազերծել է մի պատերազմ Իրանի դեմ, որը դաշնակիցները չէին ցանկանում, և դավաճանել է ամերիկացի ժողովրդին՝ պատերազմը դասելով իր «առաջնահերթությունների շարքում»։
X սոցիալական հարթակում հրապարակված այս նամակը համարվում է Թրամփի հասցեին Պարսից ծոցի երկրներից հնչած ամենաբարձրաստիճան հանրային պարսավանքը՝ շաբաթ օրը Իրանի դեմ մեկնարկած պատերազմից ի վեր։
Թեև Հաբթուրը պետական պաշտոնյա չէ, սակայն Դուբայում բնակվող այս միլիարդատերը մոտ է կանգնած իշխող շրջանակներին։ Հարկ է նշել, որ ԱՄԷ-ում հանրային խոսքը, հատկապես նման մակարդակում, խստորեն վերահսկվում է կառավարության կողմից։
«Ուղիղ հարց. ո՞վ է Ձեզ լիազորել մեր տարածաշրջանը ներքաշել #Իրանի դեմ պատերազմի մեջ, և ի՞նչ հիմքով եք կայացրել այդ վտանգավոր որոշումը»,- գրել է Հաբթուրը X-ում՝ դիմելով «Նորին Գերազանցություն նախագահ Դոնալդ Թրամփին»։
«Արդյո՞ք հաշվարկել եք հնարավոր կողմնակի վնասները նախքան ձեռնպահը սեղմելը։ Եվ արդյո՞ք հաշվի եք առել, որ այս էսկալացիայից առաջինը տուժելու են հենց տարածաշրջանի երկրները»։




