Գերմանիան ակտիվորեն չի մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին. Վադեֆուլ

Գերմանիան ակտիվորեն չի մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին, սակայն կքննարկի Հորդանանում և Իրաքում գտնվող ռազմական բազաներում իր զինվորներին պաշտպանելու հարցը, եթե նրանց վրա հարձակում իրականացվի։ Այս մասին մարտի 2-ին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը։

Վադեֆուլը Deutschlandfunk հանրային ռադիոյին ասել է, որ կառավարությունը մտադրություն չունի մասնակցելու հակամարտությանը՝ հավելելով, որ «մենք նաև չունենք անհրաժեշտ ռազմական ռեսուրսներ»։

Այնուամենայնիվ, արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ հնարավոր է, որ «մեր զինվորները պաշտպանվեն, եթե նրանց վրա հարձակում գործեն»։

Գերմանական զինված ուժերի տվյալներով՝ տարածաշրջանում լարվածության սրումից հետո թիրախավորվել են այն ռազմաբազաները, որտեղ տեղակայված են գերմանացի զինվորներ։

Մասնավորապես, հարձակումներ են իրականացվել Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլում և Հորդանանի Ալ-Ազրակում գտնվող բազաների վրա։

Գերմանական dpa-ի փոխանցմամբ՝ այդ հարձակումների հետևանքով գերեմանացի զինվորներ չեն տուժել։

Տեսանյութեր

Լրահոս