Ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են կործանվել. Քուվեյթի ՊՆ-ն մանրամասներ է հայտնել

Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 2-ին «մի քանի ամերիկյան ռազմական ինքնաթիռ կործանվել է», և որ այդ ինքնաթիռների «անձնակազմի բոլոր անդամները ողջ են»։

Հայտարարությունն արվել է տարբեր լրատվամիջոցների կողմից տեսանյութի հրապարակումից հետո, որտեղ երևում է, թե ինչպես է Քուվեյթում հարված հասցվում կործանիչին, որի օդաչուն պարաշյուտով կարողանում է դուրս գալ օդանավից։

«Անմիջապես սկսել են որոնողական-փրկարարական գործողություններ», – CNN-ի փոխանցմամբ, ասվում է Քուվեյթի պաշտպանության նախարարության խոսնակ գնդապետ Սաիդ Ալ-Աթվանի հայտարարության մեջ։

«Անձնակազմերը տարհանվել են վթարի վայրերից և տեղափոխվել հիվանդանոց՝ նրանց վիճակը գնահատելու և անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար», – ասել է խոսնակը՝ հավելելով, որ անձնակազմի անդամները գտնվում են «կայուն» վիճակում։

Ալ-Աթվանը նշել է նաև, որ Քուվեյթը գործողությունները համակարգում է ԱՄՆ իշխանությունների հետ։

Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից փետրվարի 28-ից սկսված հարձակումներից հետո Իրանը հայտարարել է, որ պատասխանելու է՝ հարվածներ հասցնելով Մերձավոր Արևելքի երկրներում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին։ Արդեն իսկ հարվածներ են հասվել Քուվեյթում, Կատարում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Բահրեյնում, Օմանում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031