Աբու Դաբիի «Զայիդ» միջազգային օդանավակայանը վերսկսել է թռիչքները․ ՏԱՍՍ

Աբու Դաբիի «Զայիդ» միջազգային օդանավակայանը վերսկսել է թռիչքները՝ ճանապարհելով օրվա առաջին օդանավը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ավիադիսպետչերական ոլորտի իր աղբյուրին

«Բեռնատար օդանավ է ուղարկվել Հոնկոնգ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Կատարը, Քուվեյթը և Բահրեյնը հերթական անգամ երկարաձգել են իրենց օդային տարածքի փակումը՝ մոտավորապես մինչև համաշխարհային ժամանակով (UTC) 10:00-ն (Երևանի ժամանակով՝ 14:00-ն): Մեկ օրով երկարաձգվել է Սիրիայի վրայով թռիչքների արգելքը: Նաև փետրվարի 28-ից փակ է Իրանի և Իրաքի օդային տարածքը, պարբերաբար փակվում է Իսրայելի երկինքը: Բաց է մնում Օմանի օդային տարածքը, որով իրականացվում է Եվրոպայի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների միջև մեկնող ինքնաթիռների տարանցումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031