Լեհաստանի ղեկավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի աշխարհը մոռանա լեհ գործիչների և Երրորդ Ռեյխի միջև եղած կապերը. Զախարովա
Լեհաստանի ղեկավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի աշխարհը մոռանա լեհ գործիչների և Երրորդ Ռեյխի միջև եղած կապերի մասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ առաջարկելով Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիին վերընթերցել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հոդվածը Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը պահպանելու պատասխանատվության մասին։ Այս մասին հաղորդել է ТАСС-ը:
«Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Լեհաստանի նախագահ Նավրոցկին, ելույթ ունենալով Աուշվից-Բիրկենաու (Օշվենցիմ) համակենտրոնացման ճամբարի թանգարանում Հոլոքոստի միջազգային հիշատակի օրը տեղի ունեցած հիշատակի արարողության ժամանակ, կրկին կոպտորեն խեղաթյուրել է նախապատերազմյան պատմությունը։ Նա կրկնել է այն կեղծ պնդումը, որ Խորհրդային Միությունն է պատասխանատու Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման համար, որն, ի վերջո, հանգեցրել է Հոլոքոստի ողբերգությանը», – գրել է դիվանագետը իր Telegram ալիքում։
Նա նշել է, որ Պաշտոնական Վարշավան անում է ամեն ինչ, որպեսզի աշխարհը մոռանա լեհ գործիչների կապերը Երրորդ Ռեյխի, Պիլսուդսկի-Հիտլեր պայմանագրի և Լեհաստանի մեղսակցության մասին Չեխոսլովակիայի 1938 թվականի բաժանմանը։
