ԱՄՆ 14 նահանգում արտակարգ դրություն է սահմանվել ձնաբքի հավանականության պատճառով

Ամերիկայի Միացյալ Նահանգների 14 նահանգում և Կոլումբիա շրջանում արտակարգ դրություն է սահմանվել ձնաբքի հավանականության պատճառով. հայտնում են տեղի լրատվամիջոցները։

Արտակարգ դրությունը սահմանվել է Տեխասից մինչև Նյու Յորք: Որոշ շրջաններում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում, ինչը կարող է հանգեցնել հազվադեպ երևույթի՝ ցրտի պատճառով ծառերի ճաքելու։

Նյու Յորքում սպասվում են մինչև 40 սմ ձյան տեղումներ, ինչը ռեկորդային կլինի 2021 թվականից հետո։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031