Թրամփը սպառնում է ԵՄ-ին՝ դոլարից հրաժարվելու փորձերի համար

Թրամփը սպառնացել է լուրջ պատասխան միջոցներ կիրառել եվրոպական երկրների դեմ, եթե նրանք սկսեն վաճառել ամերիկյան բաժնետոմսերն ու պարտատոմսերը:

Դոնալդ Թրամփն, այդպիսով, կոշտ նախազգուշացում է հղել եվրոպական դաշնակիցներին՝ հասկացնելով, որ ամերիկյան բաժնետոմսերից և պարտատոմսերից զանգվածային հրաժարումը կդիտարկվի՝ որպես թշնամական քայլ։

Թրամփի վարչակազմի նոր տնտեսական դոկտրինի համաձայն՝ ԱՄՆ դոլարի և պետական պարտատոմսերի կայունությունը հանդիսանում է ազգային անվտանգության հարց։ Թրամփը բազմիցս շեշտել է, որ այն երկրները, որոնք կփորձեն «թուլացնել դոլարի գերիշխանությունը» կամ դուրս գալ ամերիկյան ֆինանսական շուկաներից, կբախվեն աննախադեպ պատժամիջոցների։

«Եթե դուք հեռանաք դոլարից, դուք բիզնես չեք անի Ամերիկայի հետ, քանի որ մենք 100% մաքսատուրք կսահմանենք ձեր ապրանքների վրա»,- հայտարարել է Թրամփը։

Կարդացեք նաև

Միջազգային վերլուծաբանները նշում են, որ հիմնական թիրախում Եվրոպական միությունն է։ Եվրոպական կենտրոնական բանկերը և խոշոր ներդրումային հիմնադրամները տիրապետում են ԱՄՆ պետական պարտքի հսկայական բաժնեմասերի։ Դրանց վաճառքը կարող է ցնցել ամերիկյան բորսաները և բարձրացնել վարկավորման տոկոսադրույքներն ԱՄՆ-ում։

Ըստ այդմ, Վաշինգտոնը պատրաստ է կիրառել հետևյալ գործիքները՝ 10-20% համընդհանուր մաքսատուրքեր եվրոպական մեքենաների, գինիների և բարձր տեխնոլոգիաների համար, դժվարություններ ստեղծել եվրոպական բանկերի համար՝ ամերիկյան շուկայում գործառնություններ իրականացնելիս, վերանայել ՆԱՏՕ-ի շրջանակներում ռազմական աջակցության պայմանները:

Ըստ վերլուծաբանների՝  Թրամփն օգտագործում է ամերիկյան շուկայի հզորությունը՝ կանխելու համար կապիտալի արտահոսքը և ստիպելու Եվրոպային մնալ դոլարային գոտում, ինչը նաև մեծացնում է «առևտրային պատերազմի» ռիսկը, որը կարող է հանգեցնել գների թանկացման թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Եվրոպայում։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

 

Տեսանյութեր

Լրահոս