Բաժիններ՝

Տարահանել են 30 քաղաքացու. նոր մանրամանսեր՝ Աբովյանի բարձրահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհից

Հունվարի 17-ին՝ ժամը 09։08-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Անմար կրակ» հուշարձանի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքի 5-րդ և 6-րդ հարկերից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օգոստոսի 23 փողոցի 1-ին նրբանցքում գտնվող շենքերից մեկում։

Հրշեջ-փրկարարները շենքից տարահանել են 30 քաղաքացու։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:53-ին, մարվել՝ 10:09-ին: Այրվել են շենքի միջանցքների կախովի պլաստմասե առաստաղները (մոտ 156 քմ), պլաստմասե դռները, ավտոկայանատեղիում գտնվող օդափոխման համակարգը և էլեկտրամալուխներ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031