24-ամյա երիտասարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 14-ին Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել 24-ամյա մի երիտասարդ, որը հետախուզվում էր ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
