Բաժիններ՝

Երևանում՝ շենքի շքամուտքում, 14-ամյա տղան 15-ամյա աղջկա կամքին hակառակ, uեռական բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբ

Հունվարի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 38-ամյա Ա․ Գ․-ն և հայտնել, որ հունվարի 5-ին ժամը 11։00-ի և հունվարի 6-ին ժամը 13։00-ի սահմաններում շենքերից մեկի 9-րդ հարկի շքամուտքում Ս․ Բ․-ն, իր կնոջ 15-ամյա աղջկա կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ ։

Երևանի քրեական վարչության ծառայողների կողմից կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս․ Բ․-ն հանդիսանում է Երևանի բնակիչ 14-ամյա Ս․ Բ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տվյալ տարածքի քննչական բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031