Ինչպես տոների ընթացքում խուսափել մրսածությունից

Տոների ընթացքում մրսածությունից խուսափելու համար կարևոր է հետևել սննդակարգին և հիշել կորոնավիրուսի սահմանափակումների մասին, ասել է թերապևտ Սյուզան Ուայլին: Նա Metro-ին տված հարցազրույցում նշել է մրսածության և գրիպի դեմ պաշտպանիչ միջոցառումները։

Իմունային համակարգը պահպանելու համար Ուայլին խորհուրդ է տվել հավասարակշռված սննդակարգ՝ մեծ քանակությամբ մրգերով և բանջարեղենով, ամբողջական հացահատիկներով և սպիտակուցներով:

«Խմեք շատ ջուր և չափավորեք ալկոհոլի օգտագործումը: Տոնական հավաքույթներին կոկտեյլի կամ շամպայնի մեկ բաժակը կարող է խանթարել ձեր քունը, ինչը, իր հերթին, կարող է թուլացնել ձեր իմունային համակարգը»,- նշել է բժիշկը։

Ուայլին գրիպի և կորոնավիրուսի դեմ պատվաստումները նշել է որպես վիրուսներից պաշտպանության ամենաարդյունավետ միջոց: Նրա խոսքով՝ պատվաստումները զգալիորեն նվազեցնում են ծանր հիվանդության ռիսկը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031