Նույնիսկ ադրբեջանական խեղաթյուրված, ֆիլտրված տեղեկատվական հոսքերն են բավարար տեսնելու իմ իմացած Դավիթ Իշխանյանին. Տիգրան Աբրաhամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ողջ օրվա ընթացքում մտքիս Դավիթ Իշխանյանն էր: Արցախում ծառայությանս տարիներին ջերմ, մտերմիկ հարաբերություններ ենք ունեցել: Շատ հաճախ էինք զրույցում, քննարկում այս կամ այն իրավիճակը:

Մարդկային լավ տեսակ է, չափազանց ազնիվ, սկզբունքային, գաղափարի իսկական մարտիկ:
Թեպետ հիմա բարդ իրավիճակում է` Բաքվի բանտում, բայց նույնիսկ ադրբեջանական խեղաթյուրված, ֆիլտրված տեղեկատվական հոսքերն էլ բավարար են` տեսնելու իմ իմացած Դավիթ Իշխանյանին:
Ծնունդդ շնորհավո՛ր, ընկե՛ր Դավիթ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031