Բաժիններ՝

Իսրայելը նոր հարձակումներ է իրականացրել Լիբանանում

Իսրայելական անօդաչու թռչող սարքերը Լիբանանում մեքենաների են հարվածել։ Իսրայելի պնդմամբ՝ թիրախավորվել են ահաբեկիչներ։

Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Սուրի շրջանի Ջաննաթա բնակավայրում մեքենա է թիրախավորել: Ըստ հրապարակման՝ թիրախավորման հետևանքով վիրավորվել է դեպքի վայրով անցնող մեկ անձ, որը տեղափոխվել է հիվանդանոց:

Իր հերթին, Al Mayadeen-ը հաղորդում է, որ երկու մարդ է զոհվել Լիբանանի արևելքում՝ Հաուշ աս-Սայյիդ Ալի բնակավայրի մոտակայքում, իսրայելական անօդաչու սարքի կողմից մեքենայի վրա հարձակման հետևանքով։

Տեղեկություններ են հաղորդվում նաև, որ իսրայելական ուժերը դեկտեմբերի 25-ի լուսաբացին ներխուժել են Քֆարքելա բնակավայր և խոշոր պայթյուն են իրականացրել շենքերից մեկում։

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) տելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ Լիբանանի հարավային Ջաննաթա բնակավայրում թիրախավորել է «Հեզբոլլահ» շարժման անդամի։

Մեկ այլ գրառման մեջ ԻԲՊ-ն հայտնել է, որ բանակը Լիբանանի Անսարիայի շրջանում հարված է հասցրել ահաբեկչի։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին՝ 2024 թ. նոյեմբերի 27-ից մինչև 2025 թ. նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Լիբանանում Իսրայելի կողմից օդային, ցամաքային և ծովային խախտումների ընդհանուր թիվը կազմել է 5163։ Հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 300, վիրավորվել՝ գրեթե 600 Լիբանանի քաղաքացի։

Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս