Վրաստանի ՊՆ-ն 10 միլիոն դոլար դրամաշնորհ կստանա ԱՄՆ-ից

Վրաստանի պաշտպանության նախարարությունն Ամերիկայի Միացյալ Նահանգներից 10 միլիոն 431 հազար 460 ԱՄՆ դոլար դրամաշնորհ կստանա: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ դրամաշնորհի տրամադրումը հաստատելու մասին հրամանագիրը ստորագրել է «Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Պաշտպանության նախարարությունը ԱՄՆ-ից կապի սարքավորումներ և այլ ապրանքներ կհատկացնի որպես դրամաշնորհ։

Պաշտպանության ոլորտում համագործակցությունը շարունակվում է նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դադարեցրեց Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031