Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքել

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը մասնակցել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվող «Թուրքիա-Ադրբեջան ներդրումային 2-րդ համաժողովին», որի շրջանակներում հանդես է եկել նաև հայտարարություններով: Վերջինս նշել է, որ երկկողմ առևտուրն էլ ավելի զարգացնելու համար շփումների մեջ են գտնվում թե՛ մասնավոր շրջանակների և թե՛ պետպաշտոնյաների հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Մենք ամբողջ ուժով վազում ենք դեպի Թուրքիայի և Ադրբեջանի միջև տնտեսական ու առևտրային էլ ավելի բարձր նպատակներ»,- հավելել է նա:

Բացի այդ վերջինս ընդգծել է, որ 2021-ին Ադրբեջանի հետ կնքած արտոնյալ առևտրային համաձայնագիրն արդեն իսկ դրական ազդեցություններ է ունեցել, ապա հայտարարել, որ ցանկանում են Ադրբեջանի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքել:

«Այս հարցի շուրջ բանակցում են երկու կառավարության տեխնիկական թիմերը: Կատարվում են գնահատողական և վերլուծական աշխատանքներ: Աստծո կամոք, ժամանակի ընթացքում սա էլ ենք հաջողելու»,- եզրափակել է Բոլաթը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031