Սերդար Քըլըչը հրապարակել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ թռիչքների ժամանակացույցը

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ «Turkish Airlines»-ը կանոնավոր չվերթներ կիրականացնի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։

Ըստ Քըլըչի՝ Թուրքիայի առաջատար ավիաընկերությունն ամենօրյա թռիչքները կսկսի իրականացնել 2026-ի մարտի 11-ից։ Նա նաև ընդգծել է, որ սա մի նոր քայլ է հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Սերդար Քըլըչը հրապարակմանը կից հրապակել է նաև թռիչքների ժամանակացույցը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031