Չինաստանում գնահատել են միջուկային զենք ունենալու ցանկության մասին Ճապոնիայի հայտարարությունները

Չինաստանը ցնցված է միջուկային զենքի վերաբերյալ ճապոնացի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարություններից: Այս մասին հայտարրաել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը, հաղորդում է РИА Новости-ն:

Kyodo լրատվական գործակալության համաձայն, Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի գրասենյակի ազգային անվտանգության հարցերով պատասխանատու պաշտոնյան, ով չի ցանկացել ներկայանալ, կարծում է, որ Տոկիոյին անհրաժեշտ է միջուկային զենք։

«Եթե Ճապոնիան համարձակվի մարտահրավեր նետել միջազգային նորմերին, մարտահրավեր նետել միջազգային արդարադատությանը և փորձարկել միջազգային հանրության սահմանները, մենք դրան թեթևամտորեն չենք վերաբերվի»,- ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։

Լին Ցզյանը հավելել է, որ Չինաստանը կտրականապես դեմ է Ճապոնիայի կողմից վտանգավոր միջուկային զենքի մշակմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031