Անցնող ամբողջ օրը լարված սպասեցի 10 դավաճանների կարգալուծությանը ու ծանր սրտով ընդունեցի, որ այսօր էլ իրենց իշխանության մեջ մնացին. Դավիթ Ասլանյան

Դավիթ Ասլանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Անցնող ամբողջ օրը լարված սպասեցի 10 դավաճանների կարգալուծությանը ու ծանր սրտով ընդունեցի, որ այսօր էլ իրենց իշխանության մեջ մնացին: Բոլոր տասն էլ: Եպիսկոպոսական իշխանության, որի պատճառով ես հենց նոր մեղքի մեջ ընկա՝ օծյալներին դավաճան անվանելու պատճառով: Վեհափառ Տեր, գիտե՞ք քանի քրիստոնյա ամեն օր մեղքի մեջ է ընկնում՝ միայն այս 10-ի պատճառով:

Մենք, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներս նվիրապետություն, օծություն, ձեռնադրություն հարգող ու հոգևոր իշխանություններին հնազանդ մարդիկ ենք: Ինչպե՞ս եք պատկերացնում, ո՞նց ընդունենք այս 10 հուդաների իշխանությունը և օծությունը:

Վեհափա՛ռ, դուք զղջալու ժամանակ եք տալիս առավել ուրացող, ուխտազանց, դավաճան եպիսկոպոսներին, և այդ ձեր տված ժամանակը օրական հազարավոր ազնիվ ու նվիրված քրիստոնյաների հոգու կործանմանն է ծառայում, քանի որ սրանց նմաններին հանդուրժելն իսկ մարդկային կարողություններից վեր է, բացի դրանից՝ նաև անիմաստ է:

Բայց սրանք ունեն օծություն և եպիսկոպոսական իշխանություն: Ուրեմն, Վեհափառ Տեր, ձեր մեծահոգությունը հայրենադավ, տիրադավ, կաշառված, փողասեր ու այլասերված գայլերի հանդեպ բաղդատեք այն հոգևոր վնասների հետ, որ ստանում ենք մենք՝ ՀԱՍԵ հավատարիմ զավակներս: Ուրեմն, որդիական խոնարհությամբ խնդրում եմ՝ բաղդատեք և վաղը հայրական որոշում կայացրեք, այլ ոչ թե քաղաքական կամ վարչական»:

Տեսանյութեր

Լրահոս