Բաժիններ՝

Կամբոջան և Թաիլանդը շարունակում են սահմանային բախումները

Թաիլանդի թագավորական բանակը հաստատել է, որ Կամբոջայի հետ շարունակվող սահմանային հակամարտության ընթացքում զոհերի ընդհանուր թիվը հասել է 21-ի։ Այս մասին հայտնում է թաիլանդական The Nation թերթը։

Բանակի տվյալներով՝ դեկտեմբերի 17-ին Սիսակետ և Սա Կաեո նահանգներում տեղի ունեցած մարտերի ժամանակ զոհվել է երկու թաիլանդցի զինվոր։

Կամբոջական Khmer Times թերթի փոխանցմամբ՝ Կամբոջայի թագավորական կառավարության ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 18-ի, իսկ վիրավորներինը՝ 78-ի, իսկ տեղահանվածների թիվը գերազանցել է 476 000-ը։

Կամբոջայի և Թաիլանդի միջև բախումները սկսվել են դեկտեմբերի 7-ից։ Երկու կողմերը միմյանց մեղադրում են հարձակումը սկսելու մեջ։

Դեկտեմբերի 8-ին Թաիլանդի բանակը հայտնել է, որ կամբոջական զորքերը սկսել են հրետակոծել սահմանային գոտում գտնվող իրենց դիրքերը։ Թաիլանդի ռազմաօդային ուժերը պատասխանել են՝ հարձակվելով Կամբոջայի ռազմական ենթակառուցվածքների վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031