Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն իրականացնել պառակտությունների և ներքին կոնֆլիկտներ hրահրելու միջոցով․ Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն իրականացնել պառակտությունների և ներքին կոնֆլիկտներ հրահրելու միջոցով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Սա իշխանության ավանդական գիծն է, որն արտահայտիչ դրսևորում ունեցել է 2018-ին ու դրան հաջորդած լարված շրջափուլերում:

Այս մոտեցման հետևանքը պատերազմում Հայաստանի պարտություն էր, Արցախի հանձնումը, պետականության թուլացումն ու ՀՀ կախյալ կարգավիճակի ձեռք բերումը:

Սակայն այս իշխանության թիվ մեկ խնդիրը ո´չ հասարակական անվտանգությունն է, ո´չ էլ ինքնիշխանըթյունն ու տարածքային ամբողջությունը:

Կա խնդիր ԱՄԵՆ ԳՆՈՎ պահել իշխանությունը և դրա համար ամեն ինչ զոհաբերվում է:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վայելում է հասարակության ճնշող մեծամասնության աջակցությունն ու սատարումը և դա իր վճռորոշ նշանակությունը կդրսևորի»,-գրել է Աբրահամյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031