Բաժիններ՝

Ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հովտամեջ գյուղի բնակիչ 56-ամյա տղամարդը իր բնակության հասցեում ապօրինի թմրամիջոց է պահում։

Դեկտեմբերի 12-ին նշված հասցե մեկնած Համայնքային ոստիկաններին 56-ամյա տղամարդը հայտնել է, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տան բակից հայտնաբերվել է 450 գրամ կանեփի չորացված զանգված։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031