Նիկոլն ամեն ինչ անում է՝ ոչնչացնելու համար Արցախի պետականության վերջին ԴՆԹ-ները, որոնք պահվում են այս շենքում. Արմեն Աշոտյան

Ակնհայտ է՝ երբ ամեն անգամ Արցախի պետականության ինստիտուտներն իրենց գոյության մասին  հիշեցնում են, այն էլ՝ բարձր ձայնով, Ադրբեջանին սպասարկող ռեժիմը չի կարող դա մարսել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա հիշեցրեց, որ դեռևս բանտից ասել էր, թե ինչպես կարելի է ապահովել Արցախի ինստիտուտների գործունեությունը ՀՀ-ի տարածքում։

Ըստ նրա՝ դրա համար պետք է ունենալ ՀՀ լոյալ իշխանություններ. «Իսկ այն, որ Արցախի ԱԺ-ն, նախագահի ինստիտուտը, Արցախի բոլոր պետական կառույցներն ազգային հարստություն են և Արցախի պետականության սերմերն են,  ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որպեսզի ոչնչացնի Արցախի պետականության վերջին ԴՆԹ-ները»։

Աշոտյանը շեշտեց՝ արցախյան խնդիրն այնքան է հետ նահանջել «Նիկոլ Փաշինյանի ծանր և դավաճանական ձեռամբ», որ այսօր խոսում են  պրիմիտիվ իրավունքների մասին։

Տեսանյութեր

Լրահոս