Բժիշկը ձմեռային ճաշացանկից ուտեստ է առանձնացրել է, որը պաշտպանում է մրսածությունից
Դոկտոր Վու Ջե Լին խորհուրդ է տվել կիմչի կաղամբը ներառել ձմեռային սննդակարգում, քանի որ այն կարող է օգնել ամրապնդել իմունային համակարգը և պաշտպանվել մրսածությունից: Նա և իր գործընկերները այս եզրակացությանն են հանգել ուսումնասիրության ընթացքում, հաղորդում է Daily Mail-ը։
Հետազոտողները ուսումնասիրություն են անցկացրել, որի ընթացքում կամավորների մեկ խումբը կիմչին երեք ամիս ներառել է իր սննդակարգում, իսկ մյուսը՝ ոչ: Փորձի ավարտին բոլոր մասնակիցներից արյան նմուշներ են վերցրել՝ նրանց իմունային համակարգն ուսումնասիրելու համար:
Արդյունքները ցույց են տվել, որ նրանք, ովքեր իրենց սննդակարգում ներառել են ավանդական կորեական ուտեստը, ունեցել են զգալիորեն ավելի լավ իմունային բջիջներ, որոնք ճանաչում և ոչնչացնում են հարուցիչները։
Լիի խոսքով՝ այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կիմչիի կանոնավոր օգտագործումն ուժեղացնում է իմունային համակարգի՝ մանրէների և վիրուսների դեմ պայքարելու ունակությունը: Բժիշկը կարծում է, որ այս դրական ազդեցությունը պայմանավորված է ուտեստում պրոբիոտիկների բարձր պարունակությամբ, որոնք բարելավում են մարսողությունը և նպաստում աղիքների առողջությանը:
