Վրաստանի ներկայիս իշխանությունների հարաբերությունները վատթարացել են Հայաստանի և Ադրբեջանի հետ. Սաակաշվիլի
Վրաստանի ներկայիս իշխանությունների հարաբերությունները վատթարացել է ոչ միայն արևմտյան գործընկերների, այլև ամենամոտ հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ. այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին:
«Կոբախիձեն Հայաստանին խնդրում է վտարել վրացական ՀԿ-ներին Երևանից (որն այժմ լի է վրացիներով, քանի որ նախկինում Վրաստանում Արևմուտքի ֆինանսավորմամբ անցկացված կոնֆերանսները բոլորը տեղափոխվել են Երևան) և փակել նրանց հաշիվները։ Փաշինյանի կառավարությունը պատասխանում է, որ Հայաստանը չունի օտարերկրյա գործակալների մասին օրենք և չի նախատեսում այդպիսի օրենք, և վրացիների ազատությունը սահմանափակելու հիմքեր չկան։ Կոբախիձեն, իր հերթին, սպառնում է Երևանին ապրանքների տեղաշարժի սահմանափակումներով», – նշել է Սաակաշվիլին։
Նա նշել է, որ վրացական կողմը նույնպես սկսել է խնդիրներ ստեղծել Ադրբեջանի համար։
«Մինչդեռ Թբիլիսին ապրանքների տեղաշարժի հետ կապված արդեն խնդիրներ է ստեղծել Ադրբեջանի համար։ Ադրբեջանական լրատվամիջոցներն իրավացիորեն տեսնում են Ռուսաստանի ազդեցությունը դրանում»,- ընդգծել է Սաակաշվիլին՝ նշելով պաշտոնական Բաքվի արդարացի զայրույթը։

