ԵՄ-ի հետ համագործակցությունը կամրապնդի ՀՀ դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքներից․ Միրզոյան

Հայաստանի և Եվրոպական միության գործակցությունը մտնում է նոր փուլ՝ ռազմավարական գործընկերության մակարդակ: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

«Մեր համագործակցությունը բարձրացրինք ռազմավարական մակարդակի, սա մեր ամբիցիաների վերջը չէ: Հայաստանի խորհրդարանը մարտ ամսին օրենք ընդունեց ԵՄ-ին անդամակցության մասին: Այսօրվա հանդիպման ուղերձը շատ կարևոր է՝ Հայաստան-ԵՄ համագործակցությունը մտնում է նոր փուլ»,- ասաց Միրզոյանը:

Արտաքին գործերի նախարարը վստահություն հայտնեց, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունն ավելի կամրապնդի Հայաստանի դիմակայունությունը:

«2026 թվականի մայիսին տեղի է ունենալու ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը: Սա ևս կարևոր միջոցառում է լինելու և ակնկալում եմ ձեզ տեսնել Երևանում»,- նշեց արտգործնախարարը:

Բրյուսելում ընթանում է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպումը: Գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031