Ժամանակավորապես կասեցվել են Ուկրաինայի արդարադատության նախարարի լիազորությունները

Ուկրաինայի կառավարությունը որոշել է ժամանակավորապես կասեցնել արդարադատության նախարար Գերման Գալուշչենկոյի լիազորությունները, ով անցնում է էներգետիկայի ոլորտում ստեղծված հանցավոր խմբի ու կոռուպցիայի գործով։

Գալուշչենկոն, որ ավելի վաղ զբաղեցնում էր էներգետիկայի նախարարի պաշտոնը, հայտարարել է, թե պատրաստ է պաշտպանել իր շահերը իրավական ճանապարհով։

Աղմկահարույց գործում ներգրավված են նախկին ու ներկա մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև գործարար Թիմուր Մինդիչը, ով նախագահ Զելենսկու վաղեմի գործընկերն է։ Վերջիններս, ըստ իրավապահների, տասնյակ միլիոնավոր դոլարների անօրինական շահույթ են ստացել, հիմնականում պետությանը պատկանող «Էներգոատոմ» ընկերության միջոցով, որը համակարգում է Ուկրաինայի բոլոր ատոմակայանների աշխատանքը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930