Էրդողանը և Մակրոնը հանդիպել են Նյու Յորքում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հանդիպմանը ներկա են եղել Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավար (MİT) Իբրահիմ Քալընը, արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ինչպես նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ի ղեկավար Ժան-Նոել Բարոն։ Հանդիպումը կայացել է Նյու Յորքում գտնվող «Թուրքական տանը»։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր` այդ թվում ռուս-ուկրաինական հակամարտությունը, Պաղեստինի ու Սիրիայի խնդիրները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930