Բաժիններ՝

Նեթանյահուն հայտարարել է, որ այլ երկրների կողմից Պաղեստինի ճանաչումն Իսրայելին ոչինչ չի պարտավորեցնի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կտրուկ քննադատեց մի քանի երկրների կողմից Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշումը՝ այն անվանելով «ամոթալի կապիտուլյացիա պաղեստինյան ահաբեկչության առջև»։

«Նման քայլերը ոչ մի կերպ չեն պարտավորեցնում Իսրայելին։ Պաղեստինյան պետություն չի ստեղծվի», – նշել է նա իր գրասենյակի կողմից տարածված կարճ հայտարարության մեջ։

Ավելի վաղ Անդորրան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Սան Մարինոն և Ֆրանսիան հայտարարել էին Պաղեստինը ճանաչելու մասին։ Սեպտեմբերի 21-ին նմանատիպ որոշում կայացրին Ավստրալիան, Միացյալ Թագավորությունը, Կանադան և Պորտուգալիան։ Այս երկրները շեշտեցին, որ «երկու պետությունների լուծումը» համարում են խաղաղության և անվտանգության հիմք՝ թե՛ պաղեստինցիների, թե՛ իսրայելցիների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930