Նյու Յորքում Թրամփն Ալիևին ասել է, որ իսկապես հպարտ է Ալիևով․ Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Թրամփը ԱՄՆ-ում ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի առիթով ընդունելությանը կարճատև դիալոգ է ունեցել Ալիևի հետ՝ հայ-ադրբեջանական թեմայով: Թրամպը ինչպես միշտ դարձյալ պարծեցել է, որ վերջ է դրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտին:

Իհարկե այս անգամ նա կարծես թե կարողացել է չշփոթել Հայաստանն ու Ադրբեջանը Ալբանիայի կամ Կամբոջայի հետ:

Ալիևն էլ իհարկե անմնացորդ խաղացել է Թրամփի «ոգով», ասելով, որ նա հրաշք է գործել և կարգավորել է ավելի քան 30-ամյա կոնֆլիկտը:

Թրամփը ասել է, որ նույնը փորձում է անել Մերձավոր Արևելքում, բայց չգիտե, թե արդյո՞ք դա կստացվի նույնքան արագ, ինչպես հայ-ադրբեջանականի դեպքում: «Դա հնարավոր եղավ ձեր և ձեր նոր բարեկամի շնորհիվ», Ալիեևին ասել է Թրամփը, հավանաբար նրա նոր բարեկամ ասելով նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին: Հետո Թրամփը Ալիևից հետաքրքրվել է, թե ամեն ինչ նորմա՞լ է, կրակոոցներ չկա՞ն: Ալիևն էլ արձագանքել է, թե օգոստոսի 8-ին ամեն ինչ ավարտվել է:

Թրամփն էլ ասել է, որ իսկապես հպարտ է Ալիևով:

Այստեղ իհարկե հետաքրքիր է, թե ինչու՞ Թրամփի «հպարտությանն» արժանանալու առիթը բաց թողեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանն ինչու՞ չմեկնեց Նյու Յորք՝ ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանին մասնակցելու համար: Նյու Յորք մեկնեցին համաշխարհային գործնականում բոլոր առաջնորդները:

Ավելի ուշագրավ է այն, որ Նյու Յորքի փոխարեն Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա, որտեղ նա կմասնակցի Ատոմային գլոբալ ֆորումին»:

Տեսանյութեր

Լրահոս