Հայտարարվել է Ադրբեջանում ամերիկյան պատվիրակության այցի մասին

Սեպտեմբերի 7-9-ը նախատեսված է ամերիկյան գործարար համայնքի պատվիրակության այցը Ադրբեջան: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրվել է Ադրբեջան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիա պատրաստելու համար ռազմավարական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։

Դեսպանությունը հավելել է, որ այս քայլը կնպաստի ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև տնտեսական կապերի ամրապնդմանը և նշանավորում է երկրների միջև տնտեսական և առևտրային համագործակցության նոր փուլի սկիզբը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031