Բաժիններ՝

Սյունիքում կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթները կասեցվել են

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատեր Մանվել Ամիրխանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որտեղ կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր փորձաքննության։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից, ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների պանիր «Լոռի», պանիր «Չանախ» և «Մածուն» արտադրատեսակները չեն համապատասխանել տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։ Մարսնավորապես՝   պանիր «Լոռի» և պանիր «Չանախ» (արտ․՝ 14․08․2025) արտադրատեսակները եղել են ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով, 1 կգ-անոց «Մածուն» (արտ․՝ 14․08․2025) արտադրատեսակը՝ բորբոսասնկեր ցուցանիշով։

Տեսչական մարմնից վստահեցնում են, որ արտադրողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031