Բաժիններ՝

Կյանքից հեռացել է հայտնի լրագրող Կիրիլ Վիշինսկին

Ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացել է լրագրող, «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գործադիր տնօրեն և մարդու իրավունքների խորհրդի անդամ Կիրիլ Վիշինսկին։ Նա 58 տարեկան էր:

«Կիրիլ Վիշինսկին մեր հիշողության մեջ կմնա որպես քաղաքացիական, մասնագիտական և մարդկային բարձրագույն չափորոշիչ։ Կիրիլը` որպես տաղանդավոր լրագրող և իսկական հայրենասեր, սեփական մաշկի վրա է զգացել ուկրաինական քարանձավային նացիզմի ամբողջ դաժանությունը։ Մեր խմբագրության հետ համագործակցելու համար նրան բանտ են նետել, որտեղ նա 15 ամիս է անցկացրել խոշտանգմանը հավասարազոր պայմաններում»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը:

Վիշինսկին 2014 թվականից գլխավորում էր «ՌԻԱ Նովոստի Ուկրաինա»-ն։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը 2018-ին ձերբակալեց նրան, իսկ մեկ տարի անց Ռուսաստանին հանձնեց փոխանակման շրջանակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031