Վրաստանից արտաքսվել է օտարերկրյա 30 քաղաքացի

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Միգրացիայի դեպարտամենտը Վրաստանից արտաքսել է օտարերկրյա 30 քաղաքացու։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

«Վերջին օրերին ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել է Հնդկաստանի, Թուրքիայի, Իրանի, Թուրքմենստանի, Եգիպտոսի, Բանգլադեշի, Ռուսաստանի, Բելառուսի, Իրաքի, Հորդանանի և Լիտվայի 30 քաղաքացի։

Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր»,- ասված է գործակալության հրապարակած հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս