
Սենթ Լուիսում ընթացող արագ և կայծակնային շախմատի մրցաշարի միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Լևոն Արոնյանը

Սենթ Լուիսում ընթացող «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» արագ և կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետո 100 տոկոսանոց արդյունքով միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Այդ մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Արոնյանը փայլուն է մեկնարկել՝ հաղթանակ տանելով առաջին օրվա բոլոր 3 արագ շախմատի խաղերում:
Առաջին խաղում Արոնյանը հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուին, երկրորդում՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավին, իսկ երրորդում՝ Նոդիրբեկ Աբդուսատորովին:
Մրցաշարի մասնակիցներն են.
Ֆաբիանո Կարուանա
Գուկեշ Դոմարաջու
Նոդիրբեկ Աբդուսատորով
Ուեսլի Սո
Լևոն Արոնյան
Լենիեր Դոմինգես Պերես
Մաքսիմ Վաշիե-Լագրավ
Լե Քուանգ Լիեմ
Սամուել Շանկլանդ
Գրիգորի Օպարին։