Բաժիններ՝

Միրզոյանը Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալին է ներկայացրել տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման տեսլականը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան-Օման քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Երևանում գտնվող Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարար Միրզոյանը և Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունների շուրջ:

Անդրադառնալով նախորդ շաբաթ Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է միջազգային իրադրության վերաբերյալ հայկական կողմի ընկալումները, տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման տեսլականը:

Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին շնորհավորել է ՀՀ ԱԳ նախարարին պատմական իրադարձության կապակցությամբ՝ վերահաստատելով Օմանի՝ տարածաշրջանում հարատև խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին աջակցող դիրքորոշումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031