Վրաստանի ՆԳՆ–ն 34 օտարերկրացու է արտաքսել, այդ թվում՝ հայաստանցիների

Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցներն արտաքսել են 34 օտարերկրացու, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիների։ Այս մասին ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նրանք Հնդկաստանի, Ռուսաստանի, Նիգերիայի, Իրանի, Եգիպտոսի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Պակիստանի, Քենիայի, Հայաստանի և Ղրղզստանի քաղաքացիներ են։

Վերջին շրջանում Վրաստանն ակտիվորեն պայքարում է ապօրինի միգրանտների դեմ։

Երկրի խորհրդարանը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը` պարզեցնելով արտաքսման, ինչպես նաև միգրանտների խուզարկման ընթացակարգերը։ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունն ամեն ամիս հաղորդում է տասնյակ օտարերկրյա քաղաքացիների արտաքսման մասին։

Տեսանյութեր

Լրահոս