Կարո Փայլանը Թուրքիայի նախագահին կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրումից հետո Թուրքիայում գործող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP) Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր  Կարո Փայլանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել բացել Հայաստան-Թուրքիա սահմանը։

Փայլանն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Մեր պարտականությունն է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ այս խաղաղությունը մշտական դարձնելու համար: Պարոն Էրդողան, անմիջապես բացեք Թուրքիա-Հայաստան սահմանը»,- գրել է նա՝ շեշտելով, որ այդ քայլը կարելի է անել անմիջապես։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031