
Ջեյհուն Բայրամովն ու Կայա Կալասը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:
Կալասը հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է Ադրբեջանի, Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի ղեկավարների հետ համատեղ հռչակագրի ստորագրման, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և համապատասխան կառույցների վերացման համատեղ կոչի, ինչպես նաև ձեռք բերված այլ պայմանավորվածությունների կապակցությամբ։
Նշվել է, որ այս համաձայնությունները կարևոր են տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար:
Կայա Կալասը շեշտել է ԵՄ-ի պատրաստակամությունը շարունակաբար աջակցելու խաղաղության գործընթացին:
Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերություններից բխող հարցերի և հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգային հարցերի վերաբերյալ։